Համայնքների պալատի խոսնակը հրաժարվեց քվեարկության դնել Բրեքզիթի շուրջ փաստաթուղթը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քիչ առաջ մեկնարկել են Բրեքզիթի շուրջ հերթական քննարկումները:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում էր Եվրամիության հետ կնքված Բրեքզիթի համաձայնագիրը երկրորդ անգամ քվեարկության դնել խորհրդարանում:
Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սակայն հրաժարվել է հարցը ընդգրկել օրակարգում` նշելով, որ նույն հարցի կրկնակի քննարկումը և քվեարկության դնելը օրինական չէ:
Բրյուսելի և Լոնդոնի միջև Բրեքզիթի շուրջ կնքված համաձայնագիրը Համայնքների պալատը մերժել էր շաբաթ օրը կայացած արտահերթ նիստի ընթացքում`ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին պաշտոնական նամակ ուղարկել Եվրամիության ղեկավարներին` Բրեքզիթի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...