Նոր Գեղիում խնձորի արձան է տեղադրվել. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում Հայաստանում առաջին անգամ այսօր խնձորի փառատոն է անցկացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը:
«Փառատոնի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ժամը 15:00-ից սկսած, նախատեսում ենք Խնձորի արձանի բացում: Այն մետաղյա արձան է, հեղինակը Սարգիս Բաբախանյանն է։ Արձանը եզակի է Հայաստանում»,-ասաց նա:
Համայնքապետը շեշտեց՝ խնձորը հանդիսանում է Նոր Գեղիի «բրենդը», այդ պատճառով էլ որոշել են փառաբանել այն:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և իհարկե չորս մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։ Փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ: Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։
Տեսանյութը՝ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ՖԲ էջից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը, նա ֆեյսբուքյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էն ժամանակ ոչ մեկ 30 մլն չի տվել»․ Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետին
Հանդիպում եմ զոհված զինծառայողների մայրերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ թվով հայկական համարանիշներով մեքենաներ Դաղստանի ճանապարհներին
Դաղստանում Вести Дагестан հաղորդաշարը պատմել է փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվե...