Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. Mercedes-ը հայտնվել է ջրանցքում
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
Հրավառությունից հետո այրվում է Մատենադարանի հարակից տարածքը (լուսանկարներ)
Երևանի 2801-ամյակի տոնական միջոցառումներից շրջանակումտեղի ունեցած հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոս...
ՊՆ ծառայողները վթարի են ենթարկվել. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճան...