Որ փողոցներն են փակ «Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության շրջանակում

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին եւ 18-ին՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն, Երեւան քաղաքի հետեւյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթեւեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

Գեւորգ Չաուշի արձանի հարակից տարածք Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188 շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։ Մուտքը դեպի Խուդյակովի 222 Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Կոմիտասի 1, հարակից հրապարակ Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00

 

Աղաբաբյան փողոց, Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Էրեբունի թանգարանի առջեւի հրապարակ Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Նանսենի անվան զբոսայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/ Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Պարույր Սեւակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սեւակ փողոցի ետնամաս Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչեւ Էրեբունի թանգարանի առջեւի տարածք Հոկտեմբերի 18՝ ժամը 23:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

 

Բյուզանդ-Սարյան փողոցների եւ Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջեւ ընկած հատված։ Հոկտեմբերի 19՝ 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Քաղաքականություն