Վնասվածք ստացած ոստիկանը բժշկի ուղեկցությամբ մասնակցել է ընկերոջ հոգեհանգստին
Նախօրերին Երևանում քաղաքացիների հետապնդելու ժամանակ մարմնական վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, այսօր կամ վաղը դուրս կգրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Նա երեկ բժշկի ուղեկցությամբ մասնակցել է նաև զոհված գործընկերոջ` Տիգրան Առաքելյանի հոգեհանգստին»,- ավելացրել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր, իսկ նրա ծառայակիցը` Ա. Հակոբյանը, «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...