Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեդի Գագան համերգի ժամանակ երկրպագուի հետ «գրկախառնված» ընկել է բեմից

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Լաս Վեգասում համերգի ժամանակ ընկել է բեմից, երբ երկրպագուի հետ պարելիս է եղել:  Երգչուհու՝ երկրպագուի գրկում բեմից ընկնելու պահը ցուցադրող…

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Լաս Վեգասում համերգի ժամանակ ընկել է բեմից, երբ երկրպագուի հետ պարելիս է եղել:

 

 Երգչուհու՝ երկրպագուի գրկում բեմից ընկնելու պահը ցուցադրող տեսանյութը հրապարակել են ներկաները՝ տարբեր սոցցանցերում: 

 

Տարբեր տեսանկյուններից նկարահանված տեսանյութերից դատելով՝ Լեդի Գագան ու անհայտ պարողը կարող են վնասվածքներ ստացած լինել:

 

«Այսօր երեկոյան Լեդի Գագան անհաջող ընկել է բեմից՝ այն բանից հետո, երբ երկրպագուն բռնել է նրան ու սայթաքել... Սակայն երգչուհին բեմ է վերադարձել ու շարունակել է ելույթը: Մենք հուսով ենք, որ նրա ու նրա երկրպագուի հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է @GagaMediaDotNet թվիթերյան ֆան-էջի ադմինիստրատորը: 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250