ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է փակել սեղանին դրված քարտեզը
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահը սեղանին քարտեզ է դրել: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Բանակցությունների ընթացքում Պուտինը, նկատելով տեսախցիկները, ձեռքի ժեստով հասկացրել է Էրդողանին, որ վերջինս փակի սեղանին դրված քարտեզը:
«Թող տեսնեն, թե ինչքան ենք աշխատել»,- պատասխանել է Էրդողանը, բայց այնուամենայնիվ փակել է քարտեզը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները:
Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկա արջը հարձակվել է վարժեցնողի վրա
Կարելիայում կրկեսային ներկայացման ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա: Հանդիսատեսներից մեկը նկարահանել է հարձա...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրդերն ամերիկյան հեռացող զորքերի վրա լոլիկ ու քարեր են նետել
Սիրիական Քամիշլի քաղաքի բնակիչները քարեր և լոլիկ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների վրա: Տեսանյութը համացանցո...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...