«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Օրաթերթի տեղեկություններով՝ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը:
ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ- ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնեական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել:
Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, և գործը դատական վախճան չի ունեցել: Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարևորագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, և հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերադառնա ՀՀ»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...