
Ոստիկանին սպանած անչափահասն ընդունել է մեղքը, ասել, որ անկեղծորեն զղջում է

Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության կասկածանքով երեկ ձերբակալված եղբայրներից Հրաչ Գ.-ն ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար: Armtimes.com-ին այդ մասին հայտնել է 16-ամյա կասկածյալի պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը:
«Ընդունում է առաջադրված կասկածանքը, ընդունում է, որ նմանատիպ իրավիճակ եղել է, չի ժխտում, աջակցել է անգամ նախաքննությանը եւ զղջացել է անկեղծորեն: Ես նոր հենց իր գործով էի: Ըստ էության՝ հայտնեց, որ ինքն առհասարակ նպատակ չի էլ ունեցել ոստիկանին կյանքից զրկելու»,- ասաց հանրային պաշտպանը:
Հարցին, թե արդյո՞ք ընդունել է նաեւ գողության վերաբերյալ մեղքը, փաստաբանը դրական պատասխան տվեց:
Նա հրաժարվեց կատարված քննչական գործողությունների վերաբերյալ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ այս պահի դրությամբ իր պաշտպանյալը ձերբակալվածի կարգավիճակ ունի, վարույթ իրականացնող մարմինը դեռ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ եղբայրները երեկ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։
Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից:
Դեպքից հետո նրանք հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը, կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխի