28-ամյա կինը 52-ամյա տղամարդուց հափշտակել է շուրջ 7 մլն դրամ . ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում, որի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի 52-ամյա բնակչի հետ և 2012- 2015թթ. ընթացքում շփվելով վերջինիս հետ՝ ձևավորել է մտերմիկ հարաբերություններ և գոյություն չունեցող առողջական, ընտանեկան խնդիրներ լուծելու մտացածին կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու հնարավորությունն իրացնելով, չարաշահել է նրա վստահությունն ու հափշտակել դրանք՝ հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ:
Այնուհետև տեսնելով, որ 52-ամյա տղամարդը այլևս չի վստահում կեղծ տվյալներով անձին և դադարել է գումարներ տրամադրել, որոշել է ներկայանալ իր իրական տվյալներով ու շարունակել տարբեր պատրվակներով գումարներ վերցնել: Արդյունքում՝ 2012-2015թթ. ընթացքում 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 7.213.273 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
Ուկրաինայում հային են սպանել իր ավտոմեքենայի մեջ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարո...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...