«168 ժամ». Գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս
«168 ժամ»-ը գրում է.
ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով 2016թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու, ասել է, որ իրեն դեռևս չեն կանչել:
Հարցին, թե՝ Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին, նա պատասխանել է. «Ուզում եմ հիշեցնել, որ, երբ 1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք: Դա ռեալ է, և մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա: Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան:
Մենք կարողացանք հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին: Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարածքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք: 1993-ին ես մասնակցել եմ Թալիշի Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, և կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի:
Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են Զինված ուժերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...