Թուրքիան անհանգիստ չէ կիրառվող պատժամիջոցներից և չի դադարեցնի գործողությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղության ակունք» տրանսսահմանային գործողությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին տեղեկացրել է երեքշաբթի, իր ինքնաթիռում։
«Մեր նպատակը պարզ է, եւ մենք չենք անհանգստանում ինչ-որ պատժամիջոցներ մտցնելու հաշվով։ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» շատ արագ կորցնում են իրենց դիրքերը։ Մեր խնդիրն է քշել ահաբեկիչներին մեր սահմանից 32 կիլոմետր հեռու (Սիրիայի խորքը)», նախագահի խոսքերը մեջբերում է ТRТ հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան «շարունակում է բանակցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջ եւ Քոբանի քաղաքների (ճակատագրի վերաբերյալ)»։
Էրդողանը սիրիական կառավարական բանակի մուտքը Մանբիջ չի համարում «չափից ավելի բացասական իրադարձություն»։
«Ես չափից ավելի վատ իրադարձություն չեմ համարում (Սիրիայի նախգահ Բաշար Ասադի) ռեժիմի զորքերի մուտքը Մանբիջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա ի վերջո նրանց տարածքն է»,- նախագահի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
Էրդողանը մատնանշել է «Մանբիջը ահաբեկիչներից մաքրելու» անհրաժեշտությունը։ «Ես դա ասացի (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին։ Եթե դուք մաքրեք Մանբիջը ահաբեկչական կազմակերպություններից, ապա խնդրեմ, կամ դուք, կամ ռեժիմը կապահովեք ամբողջ լոգիստիկան։ Բայց եթե դուք չեք կարող անել դա, ապա տեղի ցեղերը կարող են խնդրել մեզ գալ եւ փրկել իրենց, որովհետեւ Մանբիջը մոտավորապես 85-90 տոկոսով բնակեցված է արաբներով, ոչ քրդերով»,- ավելացրել է նա։
Երկուշաբթի կառավարական ուժերը Մանբիջի արվարձաններում դիրքեր են զբաղեցրել սիրիական զինված ընդդիմության կազմավորումների հետ շփման գծում, որի զինյալները մասնակցել են Սիրիայում առաջին՝ «Եփրատի վահան» թուրքական տրանսսահմանային գործողությանը։
Քրդերի եւ զինված ընդդիմադիրների միջեւ բախումների մասին հաղորդումներ ստացվել են երեքշաբթի Քոբանիից, որը գտնվում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ձեռքում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...