ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել 3 քաղաքացի
Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանները Մաշտոցի պողոտայում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահել, օգտագործել եւ իրացնել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։
Հետագա միջոցառումներով՝ Նոր Նորքի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը թմրամիջոցի նմանվող զանգվածը 20․000 դրամով ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս եւս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 10-ից ավելի դարձյալ մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։
Արդյունքում ստացվեցին նոր տեղեկություններ, որ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթները, յուրաքանչյուրը 10․000 դրամով, ձեռք է բերել դարձյալ երեւանաբնակ 33-ամյա մի տղամարդուց։
Վերջինս նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին ընդհանուր 80 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես եւ 5 գրամից ավելի քաշով բուսական զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով դրանք մարիխուանա են։
Վերջինս թմրամիջոցի նմանվող զանգվածները ձեռք է բերել Քանաքեռում ապրող 49-ամյա մի տղամարդուց։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաեւ նրա տունը։ Հայտնաբերվեցին կանեփի սերմերի նմանվող զանգված, շագանակագույն եւ կանաչավուն հետքերով տարաներ եւ մանրացված-չորացված յուրահատուկ հոտով զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...