ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16 և 19 տ. եղբայրները նախկինում անցել են մի քանի քրգործով

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը 1 ոստիկանի սպանության եւ մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով որոնվող 2 երիտասարդները հայտնաբերվել էին:

 

ՀՀ ոստիկանությունը այլ մանրամասներ է հայտնում դեպքից:

 

Ըստ այդմ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել եւ Պռոշյան գյուղի իրենց տնից բերման են ենթարկվել 2001 եւ 2003 թվականին ծնված եղբայրները:

 

Եղբայրները նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է  ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

 

Եղբայրները ձերբակալվել են, քննությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

 

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

 

 

Քաղաքականություն