Ryanair-ի մուտքը հերթական սադրանքն է հայու գենի նկատմամբ. Տիգրան Հակոբյանի հեգնական գրառումը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնական գրառում է կատարել.
«Ryanair-ի մուտքը Հայաստան հերթական հարվածն է մեր ազգային ինքնությանն ու ավանդական արժեքներին: Սա Արեւմուտքի կողմից շատ վաղուց մշակված նենգ ծրագիր է, որը կյանքի կոչվեց դավադիր իշխանության հաստատումից հետո: Այլասերված Դանիայում մասնագիտացված դասընթացներ անցած աղջնակը հատուկ նպատակներով ներդրվեց Հայաստանի քաղավիացիայի համակարգ:
Օգտվելով ստեղծված իրավիճակից, նա լայնորեն բացեց մեր օդային դռները անտրաբանական ցածր գներով թռիչքներ իրականացնող օտար ավիաընկերության առջեւ: Եւ դա թույլ կտա մի կողմից Հայաստան սողոսկել հազարավոր եվրոանբարոյականներին, մյուս կողմից կհեշտացնի Եվրոպա մեկնելու հնարարավորությունը հատկապես երիտասարդների համար:
Ավելորդ է նկարագրել այդպիսի ճամբորդություններր, արեւմտյան կեղծ արժեհամակարգին, խորթ բարքերին ծանոթանալու եւ կրկնօրինակելու աղետալի հետեւանքները: Սա հերթական սադրանքն է հայու գենի նկատմամբ:
Ուստի, սուրբ պայքարի նոր ճակատ է բացվում հանուն մեր արժեքների: Եկել է համախմբվելու պահը:
# Ոչ օտարամոլ Ryanair-ին
# Պարտվել չկա»,- գրել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...