Այլ

ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության ոլորտում կարգավորվում են քաղաքացիների իրավունքները

WRed 419 դիտում
ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության ոլորտում կարգավորվում են քաղաքացիների իրավունքները

ԵԱՏՄ երկրներում կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում միության  անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակնկալվում է, որ դրանք կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրով: Փաստաթղթի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու որոշման նախագիծն ընդգրկցված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:   

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`

 

աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները,

 

կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

 

Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,

 

Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը։

  1.  

Նախատեսվում է, որ համաձայնագրի նախագիծը և կարգը ուժի մեջ են մտնելու 2019 թվականին, իսկ կենսաթոշակային ապահովության բնագավառում լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն ապահովող ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ծրագրային գործիքը` ավելի ուշ:

 

Ըստ հանձնաժողովի մասնագետների` ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ճարտարապետությունն անդամ պետությունների համար չունի սխեմաներ, որոնց կիրառմամբ պետություններում առկա տեղեկատվական համակարգերը կարող են տվյալները լիարժեք փոխանակել: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրի նախագծի շրջանակում էլեկտրոնային փաստաթղթերի, անձնական տվյալների փոխանակման գործընթացն իրականացվելու է ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով (փոստային առաքմամբ տեղեկատվության փոխանակման պրակտիկան գործնականում ապացուցել է իր անարդյունավետությունը), աշխատանքներ են տարվում դրա ստեղծման ուղղությամբ:

 

Հաշվի առնելով Համաձայնագրի նախագծի կարևորությունը նոր իրողությունների համատեքստում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ Համաձայնագրի կնքումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250