Դպրոցում թունավորված աշակերտներից մեկը հիվանդանոցում է. մնացածը դուրս են գրվել
Սննդային թունավորմամբ Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված շուրջ 25 երեխաներից գրեթե բոլորը դուրս են գրվել:
Հայտնում է armtimes.com -ը:
Առայժմ հիվանդանոցում է գտնվում տուժածներից միայն մեկը: Այս մասին հայտնել է կենտրոնի ինֆեկցիոն բաժանումունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան ժամը 21:30-ի դրությամբ երեխաներն արդեն դուրս էին գրվել:
Աշակերտներից մեկը ջերմել է, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո: Երեխան 37.5 ջերմություն է ունեցել, սակայն, այժմ իրեն լավ է զգում, ջերմությունն իջել է, սրտխառնոց չունի եւ նախատեսվում է այսօր նրան դուրս գրել:
«Բոլոր երեխաները պիցցայից մի փոքր փորձելով՝ չեն կերել, միայն նա է ամբողջը կերել, այդ պատճառով նրա մոտ մի փոքր բարդություն առաջացավ»,- նշել է Հայկուհի Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել են Արատաշատի բժշկական կենտրոն: Մի մասը բուժհաստատություն են տեղափոխվել շտապօգնության մեքենայով, մյուսները՝ ծնողների միջոցով: Երեխաները նշել էին, որ դպրոցի բուֆետում մեծ մասը պիցցա է կերել, մի քանիսն էլ հոթ դոգ եւ խաչաապուրի: Աշակերտները մանրամասնել են, որ շատերի ինքնազգացողությունը վատացել է՝ հենց մթերքներն ուտելուց հետո:
Կենտրոնի ինֆեկցիոն բաժանումունքի վարիչի խոսքով՝ տեղափոխվելիս աշակերտների վիճակը գնահատվել է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի ընդունվել հիվանդանոց:
Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: Նրանցից արդեն կղանքի անալիզ են վերցրել, որպեսզի տեսնեն, թե ինչ ինֆեկցիա կհաստատվի:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այն, մասնավորապես, վերաբերում է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելուն կամ իրացնելուն, աշխատանքներ կատարելուն կամ ծառայություններ մատուցելուն:
Եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը, պատժվում են տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...