Ցուլը պոզահարել է հովվին. 40-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու ժամանակ ցուլը հարձակվել է 40-ամյա մի տղամարդու վրա և պոզահարել նրան։
Տղամարդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է տեղի բուժամբուլատորիա, ապա Թալինի հիվանդանոց։
Բժիշկները պարզել են, որ տղամարդը տարբեր աստիճանի վնասվածքներ ունի, կողոսկրերը կոտրված են։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա հովիվ է։
Բուժհաստատություն այցելած իրավապահներին չի հաջողվել դեպքի մանրամասները պարզել, քանի որ տղամարդն ի վիճակի չի եղել որևէ բան պատմել։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...