Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոմանք կարծում են, որ աղբահանության խնդիրը լուծված է, ապա դա այդպես չէ. Աղեկյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոմանք կարծում են, որ աղբահանության խնդիրը լուծված է, ապա դա այդպես չէ. Աղեկյան
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում շրջում է Երևանի կենտրոն համայնքով, մասնավորապես Քաջազնունի փողոցով և ցուցադրում, որ Երևանն…

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում շրջում է Երևանի կենտրոն համայնքով, մասնավորապես Քաջազնունի փողոցով և ցուցադրում, որ Երևանն աղբից դեռ լիովին չի մաքրվել:

 

Աղեկյանը նշեց, որ աղբահանության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ քաղաքապետարանը, համապատասխան կառույցները բազում քայլեր իրականացնեն։ Նա ցուցադրեց եղած աղբը, մանկական խաղահրապարակում տիրող աղտոտվածությունը:

 

«Աղբամանից աղբը դատարկել՝ չի նշանակում, որ քաղաքը մաքրել են և աղբահանության խնդիրը լիովին լուծել են:

 Սա, իհարկե, խայտառակություն է: Եթե ոմանք կարծում են, որ աղբահանության խնդիրը լուծված է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դա ամենևին էլ այդպես չէ և իրականությանը չի համապատախսանում»,-ասաց նա և նշեց, որ բոլոր վարչական շրջաններում էլ կան նմանատիպ իրավիճակներ:

 

Սոնա Աղեկյանը նշեց նաև, որ իրենք մաքրելու են քաղաքը քաղաքային աղբից: «Մաղթում եմ բոլորիս, որ մենք լինենք համարձակ և ոչ թե միայն խոսքերով սիրենք մեր քաղաքը, որ մեր երեխաները խաղան մաքուր խաղահրապարակում, մենք շրջենք մաքուր Երևանում»,-ասաց նա:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250