Սիրիական բանակի վերահսկողության տակ է Մանբիջը և հարակից տարածքները
Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից:
Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։
Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով Պենտագոնի իր անանուն աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը համաձայնության են եկել ռազմաբազաների փոխանցման հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ քրդական խմբավորումները Դամասկոսի հետ համաձայնության էին եկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին սիրիական կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...