Սանասարյանը չի հերքում, որ «վրաերթի» ենթարկած երեխային տարել են հիվանդանոց, իսկ ԲԿ-ից հերքում են
Սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նշված բուժհաստատության ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը։
«Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել։ Թե հետո իրենք ուրիշ բժշկի են դիմել, ինչ են արել, ես չեմ կարող ասել», - նշել է նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ երեխայի մայրը, առանց ընդունարան մուտք գործելու, միանգամից դիմած լինի նույն հիվանդանոցի որևէ բժշկի, Կարինե Աբաջյանը պատասխանեց, որ չի կարող ասել։
«Չգիտեմ, սա բժշկական փոքր քաղաք է, ծննդատուն էլ կա, հազար ձևի բժշկական հիմնարկներ կան։ Նշում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, բայց ծննդատանը դեպք է լինում, էլի գրում են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ծննդատունը տարիներ շարունակ մեզ հետ բոլորովին կապ չունի», - ասել է նա՝ կրկին շեշտելով, որ ինքը պատասխանատու է միայն ընդունարանի աշխատանքների մասով։
Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն նշել է, որ իրենց գերատեսչությունը դեպքի շրջանակներում որևէ անելիք չունի. բոլոր տեղեկությունները պետք է տրամադրի ոստիկանությունը։
«Նախարարությունն ի՞նչ իմանա՝ այդ վթարը եղե՞լ է, թե՞ չի եղել, երեխա եղե՞լ է, թե՞ չի եղել, հիվանդանոց տեղափոխվե՞լ է, թե՞ չի տեղափոխվել», - ասել է Նիկողոսյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...