Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը։
Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը։
Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից) Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...