Քաղաքացին ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացնում ՀՀ ոստիկանության ծառայողի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ դարձյալ կեղծ փաստաթղթեր։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին այդ անձանց ինքնությունը։
Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։
Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդիկ կեղծ փաստաթղթերը պատրաստել են նախնական համաձայնությամբ՝ դրանցով ֆինանսական գործարքներ կատարելու համար։ Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ նրանք հոկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում պետք է հանդիպեին՝ հերթական գործարքը կատարելու։
Հանդիպեցին, բայց գործարքը չկատարվեց, քանի որ ոստիկանության ծառայողները նրանց բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։
Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նրանցից մեկի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվեց ոստիկանության ծառայողի կեղծ վկայական, աշխատավարձի չափի մասին կեղծ փաստաթուղթ և այլն։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...