ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի դեպք հեղափոխության օրերից. Արագածոտնի մարզպետ. «Կամ լավ երկրում ենք ապրելու, կամ այլ տարբերակ չկա»
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ելույթի ժամանակ մի դեպք հիշատակեց հեղափոխության օրերից:
«Իրադարձությունները տեղափոխվել էին Երևան, քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, այսօրվա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրվա լրահոսին էր ծանոթանում: Սենյակում նստած էինք ես, պարոն վարչապետը, Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ ռադիոտան դեպքի հետ կապված քրգործ են հարուցում, և շուտով հավանաբար ձերբակալություններ կլինեն: Պարոն վարչապետը զարմացած հայացքով մեզ նայեց և ասաց՝ ի՞նչ քրգործ, ի՞նչ ձերբակալություն, եթե մենք ժողովրդի պահանջը չենք կարողանալու անել, ժողովրդին չենք կարողանալու հասցնել իրենց նպատակին, ուրեմն ես քաղաքականության մեջ անելիք չունեմ»,- ասաց նա:
Մարզպետը համոզմունք հայտնեց, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է, շեշտեց՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ իրենից է շատ բան կախված. կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա: Նա ներկայացրեց իր երազանքի Հայաստանը: Մարզպետը խոսեց լրատվամիջոցներում իր մասին շրջանառվող լուրերի մասին:
«Ինձ վերագրում էին աշխատանքներ, որոնցով ես չեմ զբաղվել՝ տաքսու վարորդ, առաքիչ և այլն, դրանով ինձ չեն վնասել, ավելի շատ կվնասեին՝ ասելով, որ ոչ թե ինչ-որ աշխատանքով եմ զբաղվել, այլ՝ որ պարապ թրև եմ եկել ու ինչ-որ մեկի աշխատանքից բան եմ փախցրել»,- ասաց Գևորգյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում եմ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկո...