Պատահարներ
Ապօրինի ծառահատման հետքերով. հայտնաբերվել է հատված 63 ծառ
WRed
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 15.10-ին ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի: Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից, բեզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
WRed
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
WRed
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
WRed
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
WRed