1 զոհ և 1 տուժած. վթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին
ԱԻՆ-ից հայտնում են, որ երեկ երեկոյան, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է որ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Jeep Grand Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Կարինե Մ.-ն (ծնված 1964 թ.), տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Կարինե Մ.-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...