Վթար. Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ` Արտակ Հ., ծնված 1984 թ.) և «Merсedes» (վարորդ` Համբարձում Ս., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Անահիտ Զ.-ն (ծնված 1949 թ.) և «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ալվիդա Ս.-ն (ծնված 1966 թ․), Սեդա Հ.-ն (ծնված 1948 թ․), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Փրկարարները վերջիններիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի տուժածները՝ «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...