Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են. Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:
Ինչպես տեղեկացրին հանձնակատարի գրասենյակից, ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:
«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթե լինեն մարդիկ, որոնք կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը»,- նշեցին գրասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...