SOAD-ի կայքում Երևանը դեռ նշված չէ` շրջագայության ծրագրում
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երեւանյան ելույթը դեռ նշված չէ եվրոպական շրջագայության ցանկում: Նրանց ծրագիրը ներկայացնող կայքում ներկայացված են 14 համերգների ամսաթվերը:
Նշվում է, որ դրանք սկսվում են հունիս 3-ին Հոլանդիայում, ավարտվում են հուլիսի 3-ին Իսպանիայում:
Խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում կրկին ելույթ ունենալու վերաբերյալ երկրպագուների համար սպասված լուրը հայտնել է 2 օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի պանելային քննարկմանը մասնակցելոց հետ: Ասել է, որ Երեւանը ներառված է իրենց ցանկում, համերգի վայրի վերաբերյալ էլ դեռ տարբերակներ են քննարկում:
Կոնկրետ օրը Թանկյանը նույնպես չի նշել, սակայն ասել է, որ գալու են հունիսին: Ամեն դեպքում SOAD-ի՝ հունիսի ծրագիրը բավականին խիտ է: Նրանք եվրոպական տարբեր քաղաքներում ելույթներ ունեն հունիսի 3-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին եւ 30-ին:
Սա լինելու է 5 տարի անց SOAD-ի 2-րդ համերգը Հայաստանում: Առաջին անգամ խումբն այստեղ ներկայացել է 2015թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը կրում էր «Արթնացրեք հոգիները» խորագիրը:
Եվրոպական շրջագայության մասին լուրը խումբը հայտնել է օրեր առաջ՝ հոկտեմբերի սկզբին: 2020թ. հունիսի 30-ին Իսպանիայում նախատեված համերգի տոմսերն արդեն սպառված են: Մյուս քաղաքներում վաճառքում դեռեւս առկա տոմսերը տատանվում են 69-329 եվրոյի միջեւ: 69 եվրոյով տոմսեր առկա են, օրինակ, Հունգարիայում՝ Բուդապեշտում, 329 եվրոյով՝ Հոլանդիայում՝ Ամստերդամում:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...