Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր կստեղծվի
2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում:
Մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է:
Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրերում ընդգրկված համայնքների թիվը 47 է. 31-ը` գյուղական, 16-ը` քաղաքային: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ, ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 1,500.000 դրամ է:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...