Կունենանք նախագիծ, որը կլուծի պատահարներից առաջացած խցանումների խնդիրը․ Ավինյան
Կառավարության նախարարական կոմիտեում հանձնարարվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն ու ոստիկանությանը, որ համատեղ քննարկեն ու լուծեն նաեւ խցանումների խնդիրը: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Շատ դեպքերում պատահարի դեպքում՝ մեքենաները կանգնում են եւ երկար խցանում է առաջանում, ասենք, 50-60 հազար դրամ վնասի պատճառով: Երկու ամսվա ընթացքում արդեն կունենանք նախագիծ, որը լուծումներ կտա այս հարցերին»,- նշեց փոխվարչապետը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ շատ զարգացած երկրներում վթարի մասնակից վարորդները պարտավոր են նկարել վթարը, համաձայնության գալ ու հանել մեքենաները, այլապես տուգանվում են, իսկ Հայաստանում դա կամավորության սկզբունքով է արվում, եթե վարորդները համաձայնության են գալիս: Նա ընդգծեց, որ քննարկումների արդյունքում կգտնվեն օպտիմալ լուծումներ:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...