«WCIT 2019» համաժողովի կազմակերպման համար ծախսվել է ավելի քան 4 միլիոն դոլար
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազ. դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից 112,092,000-ը միայն կազմակերպչական ծախսերն են կազմել, գրում է hraparak.am-ը:
Բացի դրանից, համաժողովի («WCIT 2019») բացումն ազդարարող համերգի համար բյուջեից հավելյալ հատկացվել է 450 միլիոն դրամ (941,422): Փաստորեն համաժողովի և համերգի համար հատկացվել է ընդհանուր 2,018,487,000 դրամ (4,222,776 դոլար)։
Հավելյալ գումար հատկացնելու որոշումը կայացվել է կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում, ըստ որի՝ 2019թ. համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 450 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...