Մեքենան բախվել է ծառին. ուղևորներից մեկի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին (Գարիկ Ե., ծնված 1967 թ.), ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...