Կոտայքում մեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 35 VՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի հաստաբուն ծառերի, արմատախիլ արել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
«Հայելի»-ում գրանցված միջադեպով չորս քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. Էդգար Ջանոյան
«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...