Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած` կապել է իր մեքենայից ու քարշ տվել. Նաիրա Զոհրաբյան
Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած`կապել է իր մեքենայից ու քարշ տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով ոստիկանությանը գտնել «այդ անասունին»։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորև․
«Գյումրու ոստիկանություն, գտե՛ք այս անասունին
Կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը ոմանց համար կարծես թե սկսում է դառնալ հոբբի, ու դեռ կան պատգամավորներ, որ մտածում են` կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի մեր նախագծին:
Վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման եմ ներկայացնելու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը:
Իսկ Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած` կապել է իր մեքենայից ու քարշ տվել: Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները: Այդ անասունի մեքենայի համարն է` 35un093, Opel մակնիշի:
Գյումրու ոստիկանություն, սա համարեք հայտարարություն հանցագործության մասին:
Իսկ վաղը Գյումրու ավագանու նիստում մեր խմբակցության ավագանիները կբարձրացնեն ոչ միայն այս հարցը, այլ նաև Գյումրիում շների սպանդի հարցը:
Այս վանդալիզմը օր առաջ օրենքի ուժով պիտի կասեցվի և վերջ»:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...