Ալավերդիում 230-250 աշխատատեղ կբացվի
Նոր ներդրում, 230-250 աշխատատեղ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։
Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ քննարկելու ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հնարավորությունը, որը հավելյալ խթան կլինի հետագայում հզորությունը և աշխատատեղերի թիվը մեծացնելու հարցում։
Ոգևորված եմ շատ։ Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որը երազել ենք։
Լուսանկարներում ընկերության տարածքն է՝ վերանորոգումից առաջ և վերանորոգման ընթացքում»։
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...