Արսեն Թորոսյանը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում. Գևորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևրոգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ կարդացի, թե ինչպես է Արարատ Միրզոյանը, փորձելով պահպանել կուսակցական սոլիդարությունը և մնալ էթիկետի նորմերի մեջ, մեղմ ասած, բացատրական աշխատանք տարել ձեր սրտի նախարարի հետ, սակայն այդ բացատրական աշխատանքի ուղղության հետ համաձայն չեմ...
Փաստացի, այսօր առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում և նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» և «գլուխները կախ աշխատեն»... Հենց այս թեմայի վերաբերյալ էր պետք բացատրական աշխատանք տանել, որպեսզի բացառել դեսպոտիզմը և տոտալիտարիզմը առողջապահության ոլորտում, քանի որ բոլորն էլ արդեն տեսնում են, որ նախարարի «ղեկավարած» որևէ հիմնարկում աշխատանքները հարթ չեն ընթանում...
Ցավով եմ նշում, որ անպաշտպան բուժաշխատողների մեջ շատ են կոնֆորմիստները և հանուն իրենց մարդասիրական աշխատանքի իրականացման և բուժառուների առողջության պահպանման, կարող են անցնել սեփական սկզբունքների և սեփական «ես»ի վրայով... Սա շատ վտանգավոր պրակտիկա է հենց բուժաշխատողների համար, քանի որ նախարարները գալիս ու գնում են, բայց կոնֆորմիզմը և սեփական «ես»ի վրայով անցնելու փաստը մնում է...
Հարգելի կոլեգաներ, հույսով եմ հենց սա էիք ուզում... լավ եղեք...»:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...