Սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ գլխավոր դատախազի կարգավիճակին. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի գրառմանը.
«Սամվել Ֆարմանյանի կողմից ֆեյսբուքյան գրառմամբ արվել են ենթադրաբար ՀՔԾ քննիչի հնարավոր գործողությունների մասին հայտարարություններ, որոնք իրավական գնահատականի են արժանի։ ՀՀ ոստիկանությունում գրառման փաստով նախապատրաստվում են նյութեր, որոնց շրջանակներում կպարզվեն դրանում նշված անձի ինքնությունը, դեպքի հանգամաները։ Արդյունքների մասին պատշաճ կտեղեկացվի։
Եթե դրանց բացահայտման նպատակով գլխավոր դատախազի ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ պարոն Ֆարմանյանն ընկալել է որպես սպառնալիքներ, դա ընդամենը վկայում է նրա վառ երևակայություն ունենալու և իսկապես իրականության զգացողությունը կորցրած լինելու մասին։ Նախ՝ սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ գլխավոր դատախազի կարգավիճակին և երկրորդ՝ այն բացարձակ անիմաստ և անտրամաբանական է»։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...