Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնեց սահման
Պետական սահմանի մարտական հերթապահության ՀՀ ոստիկանության զորքերի հերթափոխը տեղի է ունեցել օրերս։ Ինչպես տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դիմելով ներկաներին՝ Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպանելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։
Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել։ Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ՝ նվիրական առաքելության։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...