Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում էր, որ Ադրբեջանը կընդունի Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծման փաստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Հարցին թե, ինչ է կարծում Ալիևի հայտարարության մասին, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ և գոյություն չունի Ղարաբաղի ժողովուրդ», Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, թե Ալիևի պատասխանն ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում չունի:
«Ադրբեջանը, ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Ի՞նչ էր Հայաստանի վարչապետի ասածը. կա հակամարտություն և եթե այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք հասնել այդ հանգուցալուծմանը, ապա անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն դրան»,- ասաց նա և հավելեց, թե Փաշինյանն ակնկալում էր, որ մյուս կողմը ևս ընդուներ այս փաստը:
Հարցին թե, սահմանին զոհ և վիրավոր կա, արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ խնդրի կարգավորումը, ըստ էության, տեղից չի շարժվում, և Նիկոլ Փաշինյանի առաջարկը կենսունակ չէ, Ռուբինյանը պատասխանեց.
«Սա խոսում է այն մասին, որ հակամարտության հանգուցալուծման եղած բանաձևը միակն է, որն Ադրբեջանը չի ընդունում և շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...