Հայաստանի ու Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցություն է սկսվում
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝
«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
«Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
«Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:
Համաձայնագիրը շրջանակային է, դրա ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծի առնչությամբ խոսելով գյուղատնտեսական ապահովագրության մասին, ասաց, որ ապահովագրական ընկերություններն այս համաձայնագրի շրջանակներում գտնվող մարզերում արդեն ապահովագրական պոլիսների առաջարկը սկսել են: Նա տեղեկացրեց՝ սրանք զուգահեռ գործընթացներ են, որևէ կերպ չեն կասեցնում ընթացքի մեջ գտնվող գործընթացները, առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու:
Խաչատրյանը հայտնեց՝ ապահովագրավճարի չափը կապ ունի գոտու ռիսկայնության հետ, որքան քիչ ռիսկային է գոտին, ապահովագրավճարն այնքան ցածր է:
«Մենք, 50 տոկոսից բացի, 10 տոկոս լրացուցիչ համաֆինանսավորում ենք կատարում այն գյուղացիական տնտեսություններին, որոնք որոշում են ապահովագրել միանգամից բոլոր ռիսկերից՝ կարկուտ, վաղաժամ ցրտահարություն և հրդեհ: Արդեն գարնանը կունենանք որոշակի պատկեր»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...