ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել. Factor.TV
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այս մասին Factor.TV-ի հարցմանն ի պատասխան ասել է Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մկրտիչ Մկրտչյանին առնչվող դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը ):
Բացի տնային կալանքից Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ նաև գրավ ու բացակայելու արգելք է կիրառվել: Մկրտչյանի գործով այս պահին թմրանյութի ապօրինի շրջանառության մասով մեղադրանք չկա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մկրտչյանի եղբորը ձերբակալել էին ոստիկանները: Նրա մեքենայում գտնվող անձն, ըստ պաշտոնական տեղեկատվության, մեքենայից դուրս է նետել թմրամիջոցի նմանվող զանգված ու դիմել փախուստի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։Նա նշել է, թե Աղազարյ...
Ովքեր են Լիբանանի խորհրդարան անցած հայ պատգամավորները
Մայիսի 15-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լիբանանի Ազգային ասամբլեայի կազմում 6 հայ պատգամավորներ են ընտր...
Ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահի մասին. ով է Մասուդ Պեզեշիկիանը
Մասուդ Պեզեշկիանը 69 տարեկան է։ Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մեհաբադում (Իրանի հյուսիս-արևմուտք, Արևմտյան Ադրբե...
Մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը. պատգամավորը՝ իրեն ուղղված նամակների մասին
ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց ուժային կառույցների ղեկավարներին՝ հորդորելով շատ արագ...