«Ժողովուրդ». ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Թերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչև նստաշրջանի ավարտը և Երեւան կվերադառնան հոկտեմբերի 5-ին: Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թեւը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն քվեարկության առաջիկա օրերին հետ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթև Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը: Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձագուկ լուսանի զբոսանքը Հայաստանում
WWF Armenia-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է զբոսնող ձագուկ լուսանը: Տեսանյութը՝ ընձառյուծի խնամակալ Գառնիկ...