Սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական կետերի և «խվատայկաների» վրա
Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների գործունեության վրա։ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։
Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և 4 զբոսաշրջային քաղաքներում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան։
Թունյանը նաև նշեց, որ իրենք ուզում էին անմիջապես դադարեցնել լցակայաններում շահումով խաղերի («խվատայկաների») աշխատանքը, սակայն իրավաբանների հետ քննարկումից հետո որոշել են ժամանակ տալ այդ տնտեսվարողներին, ու այդ սահմանափակումը ուժի մեջ կմտնի օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց։
Նմանատիպ հոդվածներ
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...