Խոշոր ու շղթայական վթար Իսակովի պողոտայում
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի եւ Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի՝ վրայից պոկվելով ավտոմեքենայի շարժիչը, հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:
Վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
9 ամսական երեխան պատվաստումից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել...
9 ամսական երեխան պատվաստումից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել...