«Ժամանակ». Մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետևում կանգնած է Արթուր Վանեցյանը
«Ժամանակ» թերթը գրում է.
Ամիսներ առաջ Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների վերաբերյալ մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն խոշորածավալ ստուգումներ սկսեց մետրոյում։
Խոսք էր գնում խոշոր չարաշահումների մասին, եղան ձերբակալություններ, հարցաքննություններ, սակայն անցել են ամիսներ, ու ոչ մի խոսք, բացահայտում չկա իրականացված չարաշահումների մասին։ Փոխարենը շատ գրագետ «զոհաբերեցին» մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին, որպեսզի հանրությունը, վարչապետը առժամանակ մոռանան այս չարաշահումների օջախի մասին։
Մեր տեղեկություններով՝ մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետևում ևս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Բանն այն է, որ քրգործի թելերը ուղիղ գծով տանում էին դեպի ԱԺ նախկին պատգամավոր, սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամի Դավիթ Գրիգորյան և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան։ Չի բացառվում, որ այս ձգձգումների շնորհիվ թաքցվում է ժամանակին ստացված մի խոշոր վարկի ճակատագիր, որին կանդրադառնանք առաջիկայում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...