«Ժամանակ». Գործարարին ֆիզիկական բռնության ենթարկելուց հետո պաշտոնի բարձրացում է ստացել
«Ժամանակ» թերթը գրում է. «Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում գործարարի ապրանքը ապօրինաբար չմաքսազերծելու եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ օրերս պաշտոնի բարձրացում է ստացել։
Վանունին նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։
Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ վերջինս համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը եւ լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլեւ նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Նա իր ՍՊԸ-ով ապրանքներ է մատակարարում ՊԵԿ-ին, ԲԷՑ-ին, մետրոպոլիտենին, ՊՆ-ին, Ատոմակայանին եւ այլ կառույցների։
Փաստորեն, ՊԵԿ-ում հին բարքերը դեռ արդիական են։ Կարելի է հանգիստ մարդ ծեծել, մնալ անպատիժ եւ ավելին՝ պաշտոնեական առաջխաղացում ունենալ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...