«Վարորդի ընկեր» ՀԿ-ն կառավարությանը առաջարկով է հանդես եկել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ն հայտարարություն է տարածել օրեր առաջ Կառավարության ընդունած սկանդալային որոշման հետ կապված, ըստ, որի օտարերկրացիները այլևս չեն կարող մինչ այժմ գործող տարբերակով մեքենա գնել Հայաստանում և տանել իրենց երկիր։
«Տեղեկացնում ենք, «Վարորդի ընկերը» համագործակցելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, կառավարությանն առաջարկ է ներկայացրել, համաձայն որի՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի N 4 հավելվածի՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառությունը հետաձգել մոտավորապես 5 ամսով:
Խնդիրը նրանում է, որ ՀՀ քաղաքացիների կողմից ավտոմեքենաները օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու դեպքում պետական գրանցումն իրականացվի հին պահանջներին համապատասխան»,–նշվում է «Վարորդի ընկեր» ՀԿ–ի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ այլևս ԵԱՏՄ երկրների քաղաքացիները չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել։
Եթե նախկինում ժամանակավոր գրանցման հիման վրա արագ մեքենան գնում էին, կանգնեցնում հաշվառման եւ երկրից դուրս հանում, ապա հիմա պետք է կամ տրանզիտ համարներով դուրս հանեն, կամ Հայաստանի Հանրապետության կացության քարտ ունենան, որպեսզի հայկական համարներով դուրս հանեն ու չմաքսազերծեն, իսկ տրանզիտ համարներով դուրս բերելու դեպքում ստիպված են լինելու մաքսազերծել։
Այսինքն, այս օրենքով Հայաստանում կմնան ղազախներին ու ռուսներին վաճառելու համար Հայաստան ներկրված տասնյակ հազարավոր մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...