Խաչատուրյան քույրերի հոգեկան շեղումների պատճառը` հոր բռնությունն է
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը՝ արված ՌԴ քննչական կոմիտեի կարգադրությամբ, ապացուցել է, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության կիրառման հետևանքով ծանր վնաս է հասցվել նրա դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը:
Տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը: Քննիչներն այսօր Խաչատուրյան քույրերի փաստաբաններին ներկայացրել են փորձաքննության արդյունքները:
Դատաբժիշկները հաստատել են նախապես արված ենթադրություններն այն մասին, որ Խաչատուրյան քույրերի մոտ հայտնաբերված հոգեկան շեղումները պատճառահետևանքային կապ ունեն Միխայիլ Խաչատուրյանի գործողությունների հետ:
Բոլոր հետազոտված տվյալների հիման վրա պարզվել է՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը ծանր վնաս է հասցվել:
Խաչատուրյան քույրերի պաշտպանները կարծում են, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են՝ աղջիկներն ինքնապաշտպանվելու կարիք են ունեցել: Փաստաբանները պնդում են՝ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործը պետք է կարճվի:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...