Հասարակություն

Ի՞նչ է համտեսել Սինգապուրի պատվիրակությունը Երևանում եւ ինչքա՞ն հաշիվ են փակել. ArmDaily.am

Ի՞նչ է համտեսել Սինգապուրի պատվիրակությունը  Երևանում եւ ինչքա՞ն հաշիվ են փակել. ArmDaily.am
Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Սինգապուրի մոտ 25 հոգանոց պատվիրակությունը՝ վարչապետ Լի Սյեն Լունիի…

Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Սինգապուրի մոտ 25 հոգանոց պատվիրակությունը՝ վարչապետ Լի Սյեն Լունիի գլխավորությամբ։

 

Պատվիրակության անդամները երեկ ճաշել են «Լավաշ» ռեստորանում։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պատվիրակության անդամները ռեստորանում պատվիրել են մենյուում տեղ գտած գրեթե ամեն ինչ՝ թփով տոլմա, գաթա, հորթի մատեր, ղափամա, հավի խորոված, ձուկ, խորոված սունկ և այլն, իսկ ռեստորանի հաշիվը փակել են 2 փուլով՝ նախնական փոխանցում են արել 150 հազար դրամ, սակայն պատվերը գերազանցել է նշված գումարը և մնացած 30 հազար դրամը պայմանավորվել են փոխանցել երեկոյան։

 

Լրատվականի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշել է, որ պատվիրակության անդամներին դուր է եկել հայկական խոհանոցը. «Տարբեր բաներ փորձեցին, կարծում եմ մեր խոհանոցը իրենց դուր եկավ, առիթ չեղավ, որ անձամբ իրենցից կարծիք լսենք խոհանոցի վերաբերյալ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250